ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 4-ին կմեկնի Բրյուսել։ «Երկուշաբթի պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Հավելենք, որ սա ՀՀ վարչապետի երկրորդ պաշտոնական այցն է Բրյուսել։