Դանիել Իոաննիսյանը համացանցում գրառում է կատարել, որում ասված է․«Կառավարության աշխատակազմի տակ գործող ՊՈԱԿ-ը բացել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն», որտեղ «պայքարելու են կեղծ լուրերի դեմ» (Ջորջ Օուրելի լեզվով՝ «ճշտի նախարարություն»)։ Իմ բարեկամ Էդուարդ Աղաջանյանին ուզում եմ հիշեցնել, որ Կառավարությունը դատարան չի, որպեսզի որոշի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ։ Կառավարությունը կարող է անել միայն այն, ինչ բխում է Սահմանադրությունից և օրենքներից։

Ավելին՝ խախտվել է նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով լրատվական գործունեության իրականացում նախատեսված չէ»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: