ՀՀ սփյուռքի նախարարություն իր կայքում հրապարակել է աշխատողների 2018 թվականի դեկտեմբերի պարգևավճարների ցանկը, ըստ որի՝ այն ժամանակ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ստացել է 755 հազար դրամ պարգևավճար։

Նախարարի տեղակալներից Բաբկեն Տեր-Գրիգորյանն ստացել է 525 հազար դրամ պարգևավճար, Դավիթ Սարգսյանը՝ 993 հազար դրամ և Արամայիս Գրիգորյանը՝ 601 հազար դրամ:

Դեկտեմբերին ամենամեծ գումարը ստացել է նախարարության գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանը՝ գրեթե 1 միլիոն 60 հազար դրամ՝ 900 հազար դրամ պարգևավճար և 158.5 հազար դրամ հավելավճար: Գլխավոր քարտուղարի տեղակալն էլ ստացել է մոտ 1 միլիոն դրամ:

Ստորև ներկայացված է պարգևատրումների ամբողջական ցանկը.