Բաքուն արձագանքել է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման վերաբերյալ Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությանը, սպառնալով հարցը բարձրացնել միջազգային հարթակներում՝ տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին հստակ և սկզբունքային հայտարարությամբ քննադատել Հայաստանի ղեկավարության այսօրինակ քայլերը»,Ինտերֆաքսին» ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը՝ համառապնդելով, թե Վանեցյանի հայտարարությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների դեմ և հակասում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը ձեռք բերված արդյունքներին:

«Ըստ էության, այստեղ ակնհայտ փորձ է արվում բանակցային գործըթնացը տապալել և մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը», -հայտարարել է խոսնակը՝ ընդգծելով. «Այդօրինակ սադրիչ հայտարարությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

Հայաստանի ԱԱԾ ղեկավարը երեկ Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»: