«Շախտյորի» ավագ Դարիո Սռնան կարիերան կարող է շարունակել «Կալյարիում», հայտնում է «La Gazzeta dello Sport»-ը:

36-ամյա խորվաթ ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է վարել իտալական ակումբի ղեկավարների հետ:

Հանդիպումը կայացել է Սարդինիայում հունիսի 4-ին:

Ֆուտբոլիստն այցելել է նաև ակումբային խանութ, մարզաբազա և ստադիոն, որտեղ «Կալյարիի» նախագահ Թոմազո Ջուլինին պաշտոնական առաջարկ է արել մեկամյա պայմանագիր ստորագրելու վերաբերյալ, ինչից հետո Սռնան մի քանի օր է խնդրել մտածելու համար: