ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես, գրել է. «Ի գիտություն այն սուբյեկտների, որոնք պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում են ԵՊՀ կուսակցականացման և ակադեմիական ազատությունների սահմանափակումների մասին,
Հայտարարում եմ.
2002-ից դասավանդում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, իսկ 2006-ից հիմնադրել և ղեկավարում եմ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը:
Համալսարանական գործունեության ամբողջ ընթացքում չեմ ստացել կուսակցական դառնալու որևէ առաջարկություն, և ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ ԵՊՀ ղեկավար կազմից Համալսարանի որևէ աշխատակցի հարկադրվի անդամակցել որևէ կուսակցության:
Մշտապես քննադատել եմ նախկին իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը՝ ինչպես մամուլում (ցանկության դեպքում կարելի է գտնել), այնպես էլ լսարանում՝ ուսանողների հետ քննարումների ընթացքում և չեմ հիշում որևէ դեպք, երբ այդ քննադատությունը հարուցեր Համալսարանի ադմինիստրացիայի դժգոհութունը:
Հետևաբար, իմ ակադեմիական գործունեությունը Երևանի պետական համալսարանւմ երբևէ չի սահմանափակվել, չեմ ստացել ու չէի էլ կարող ստանալ որևէ քաղաքական ուղղորդում»: