Աշխարհի ֆուտբոլասեր հասարակայնությունը երեկ ուշ երեկոյան փայլուն մրցակցության ականատես է եղել՝ ի դեմս Մադրիդի «Ռեալ»-«Բարսելոն» դիմակայության: Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչյան երկրորդ խաղում «սերուցքայիններն» ընդամենը մեկ խաղակես են կարողացել դիմակայել կատալոնյան ակումբին: Հանդիպման երկրորդ կեսն անցել է «Բարսելոնի» տոտալ առավելությամբ, ինչն էլ հաստատվել է մրցակցի դարպասի երեք անպատասխան գրավումով: Կատալոնցիների կազմում այս անգամ գոլային անկուշտ ծարավով աչքի է ընկել Լուիս Սուարեսը, ով դարձել է երկու գոլի հեղինակ ու ակտիվ մասնակցություն ունեցել այն դրվագում, որտեղ Վարանը գրավել է սեփական թիմի դարպասը: