Բաց ձեռքերը որպես դմբուզ

‹‹Քանի հեռուստաընկերություն կա, որ այսօր հասարակությանը բացատրում է հեղափոխության էությունը և քանիսն են թաքուն կամ բացահայտորեն պայքարում իշխանությունների դեմ, քանի թերթ կամ լրատվական կայք կա, որ գոնե լոյալ է իշխանությունների նկատմամբ, ու քանիսն են թաքուն կամ բացահայտ ‹‹ասֆալտին փռում›› հեղափոխությունը››:
‹‹Բաց ձեռքերով›› տնտեսական հեղափոխության մասին››,
‹‹Հայկական ժամանակ›› օրաթերթ, 19-ը փետրվարի, 2019թ.

Նման հեռուստաընկերություններ, ինչ խոսք, չկան: Կա միակը, ինչ-որ Հ-1, որը հակազգային և ցնորապուշային հաղորդումների ձևաչափում մրցակցում է քաղաքակիրթ օլիգարխիատի պիստոնչիկում խցանված մյուս ազատ, անկախ և ժողովրդավարական Հ/Ը-ների հետ: Հանրայինը կարգի բերեք, վերադարձրեք այն հայ հանրությանն ու համայն հայությանը, այն է՝ ‹‹Սիրո և համերաշխության›› հեղափոխության շահառուներին և կշահեք, չկասկածեք:

Սակայն շահելուց առաջ զինվեք նախ հեռադիտակով, հետո նաև՝ մանրադիտակով և գտեք այն հազվագյուտ (ոչ միակը, քավ լիցի) լրատվական կայքը, որն այսօր լայնքով և երկայնքով հասարակությանը բացատրում է հեղափոխության էությունը, հավասարապես ձաղկում է թե դիմությանը, թե ընդդիմությանը, եթե սխալ է արձանագրում, նույնքան հավասարապես պաշտպանության տակ առնում յուաքանչյուր լավ բան, որն հօգուտ ու ի շահ է Հայաստան երկրի՝ առանց հաշվի առնելու դրա թիկունքին իշխանությունն է, թե ընդդիմությունը:

Գտա՞ք, արդյոք, հայտնաբերեցի՞ք վերջապես, որ խոսքը վերաբերում է հեղափոխության (ոչ իշխանափոխության), ազգային պետության կառուցման և դիմահարդարված քրեաօլիգարխիատի ամորձատման հենարան Հենք.am-ին:

Պարզաբանեք, պաղատում ենք

Ագարակի ավագանի