Երկրորդ տուրն անընդմեջ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում վնասվածքի պատճառով խաղադաշտից տևական ժամանակ բացակայած Հենրիխ Մխիթարյանը: Նախորդ հանդիպման վիճակագրության հետ մեր ֆուտբոլիստի ունեցած միակ տարբերությունն այն է, որ այս անգամ երկու գոլային փոխանցում է հեղինակել : Լոնդոնի «Արսենալի» մրցակիցն է եղել «Բոռնմութը», իսկ հանդիպումում արձանագրված հաշիվն է՝5:1: Այս խաղից հետո «Արսենալը» 56 միավորով 4-րդն է: