Nike-ը հերթական տեսահոլովակն է հրապարակել յութուբյան իր էջում, որն ակտիվորեն սկսել է քննարկվել համացանցում։ Տեսահոլովակը նվիրված է կանանց և ոգեշնչում է, որպեսզի ավելի խենթ արարքների դիմեն իրենց երազանքներն իրականացնելու ճանապարհին: Տեսահոլովակում ոգեշնչող տողերը կարդում է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Տեսանյութը մարտահրավեր է նետում երկակի ստանդարտներին և այն խոսքերին, որոնք սովորաբար ասվում են այն կանանց հասցեին, որոնք ձգտում են հասնել իրենց նպատակներին:

«Երբ մենք պնդում ենք ինչ-որ մի բան, մենք անհավասարակշռված ենք: Երբ մենք չափազանց լավ ենք, ապա մեզ հետ միշտ ինչ-որ մի բան այն չէ: Եվ երբ մենք բարկացած ենք, ապա մենք հիստերիայի մեջ ենք, ռացիոնալ չենք և ուղղակի խենթ ենք: Ինչևէ, եթե նրանք քեզ խենթ են անվանում՝ լավՑույց տուր նրանց, թե ինչ կարող է խենթը անել»,- ասվում է տեսանյութում:


Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ