Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը համացանցում գրառում է կատարել, որում ասված է․ «Հեշտ չի լինել Աշոտյան։ Մարդն այդքան խելք ունի ու հասկանում է, որ իրենք․
* պատմության մեջ մնալու են, որպես ժողովրդի արյունը թափած կուսակցություն/իշխանություն,
* էս երկրին ու ժողովրդին չեն ժառանգել գեթ մեկ մնայուն արժեք,
* փաստացի հողը տվել են, հիմա փորձում են հող գրավողին հայրենասիրություն սովորեցնել,
* խեղել են մեր բոլոր արժեքներն անխտիր,
* բառի բուն իմաստով կերել են երկիրն ու ժողովրդին մատնել պանդխտության,
* հասարակությանը չեն տվել գեթ մի օգտակար միտք ու թեզ, բացի էժան ու ճոռոմ հայրենասիրական դատարկաբանությունից։

Հիմա մարդը սթրես է տանում, որ աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս և իրավական գնահատական են ստանալու իրենց իշխանության գործունեության հանցավոր դրվագները։ Էդ մարդուն էլ հասկացեք։ Պետք է լղոզի, սուտը խառնի իրականին (ու ստանա մի էնպիսի աղճատում, որ մարդիկ գլուխ չհանեն), իր ֆանտազիաները հասարակությանը ներկայացնի, որպես իրականություն։ Սպառնա, որ կկծի, քացի կտա, կբողոքի մարզխորհուրդ։ Հանգիստ նայեք դրան. Հա հին կովկասյան ավանդույթի մաս է։

Այս ամենում միակ հուսադրողն այն է, որ Աշոտյանը մասնագիտությամբ բժիշկ է և սթրեսն ու ներքին հոգեկան տվայտանքները հաղթահարելու հարցում կարող է և չակնկալել հասարակության աջակցությունը»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: