«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Մի կերպ հասկացանք, որ պարոնայք Լֆիկը, Սաշիկը և, հետևաբար, Սերժիկը, Կլասիկը, կաթողիկոսը, ԲՀԿ-ն, պղնձամոլիբդենային կոմբինատը, Կոստանյան Գևորգը և անգամ Պուշկինի անվան դպրոցը համագործակցում են գործող իշխանության հետ:

Ինձ մեկ այլ բան է հետաքրքրում՝ որտե՞ղ են մնացածը, օրինակ, պարոնայք Տարոնը, Խաչատրյան Գագիկը, Լիսկան, Թոխմախը, Նեմեցը, Մուկը և այդօրինակ մյուսները: Սրանք մի տեսակ մոռացվեցին և, համեմայնդեպս ինձ մոտ տպավարություն ստեղծվեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ կա միայն Մարտի 1:

Իհարկե, մարտիմեկյան ոճրագործության կազմակերպիչները պետք է պատժվեն, սակայն ո՞վ ասաց, որ մնացածը, այդ թվում գործող իշխանության հետ համագործակցողները, ներման են արժանի: Համենայնդեպս ես նրանց չեմ ներում: Առայժմ այսքանը»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: