Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում մարտի 1-ից 7-ը Երևանում, Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում և Ստեփանավանում կցուցադրվեն Ծագող արևի երկրի արտադրության կինոնկարներ՝ տեղեկացնում են փառատոնի նախաձեռնողները: Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանի տեղեկացմամբ՝ ներկայացվելու է հինգ գեղարվեստական լիամետրաժ կինոնկար, կինոփառատոնը բացվելու է «Վարագույրը բարձրանում է» ֆիլմով, որը երիտասարդ աղջիկների մասին է. «Այն պատահաբար չենք ընտրել. Գարնանը, տարվա երրորդ ամսվա առաջին օրը, Ճապոնիայում նշվում է աղջիկների տոնը: Կինոնկարն այն մասին է, թե ինչպես են իրենց երազանքներին հավատարիմ աղջիկները հասնում հաջողությունների»:

Մարտի 1-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Վարագույրը բարձրանում է» ֆիլմը, մարտի 2-ին` «Սետո Ուցումի» ժապավենը: Փետրվարի 2-ին Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում կներկայացվի «Thermae Romae» ֆիլմը, նույն օրը այդ ֆիլմը կցուցադրվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Փետրվարի 4-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում կներկայացվի «Հարյուրերորդ սերը քեզ հետ», «Իմ սիրո պատմությունը» ժապավենները, Էջմիածնի քաղաքապետարանի կինոսրահում փետրվարի 7-ին կցուցադրվի «Հարյուրերորդ սերը քեզ հետ» ֆիլմը: