Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 14, մարմնական վնասվածք հասցնելու 13, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, սպանության սպառնալիքի 3, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն ունենալու ու առանց իրացման նպատակի թմրանյութի շրջանառության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: