Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` դժվարանցանելի:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։