ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար մտածեցի՝ գրեմ, թե ոչ... Այնուամենայնիվ, որոշեցի գրել... Ֆեյսբուքում վխտացող շառլատաններին... Փորձես մի փոքր քննադատություն հնչեցնել Կառավարության հասցեին, հրապարակումիցդ ընդամենը 5 րոպե անց գործի են անցնում ՖԲ կեղծ էջերի հետևում թաքնված առնետները։ Որևէ հիմնավորված հակափաստարկ չկա. մի բառակույտ են անգիր արել «ԽԻ ՍԵՐԺԻ ՎԱԽՏ ՉԷԻՔ ԽՈՍՈՒՄ»... Ի՞նչ ասեմ էդ հիշողության վաղաժամ կորստով տառապող մանրուքներին... Ա՛յ տարաբախտ երկոտանի, եթե նախորդների օրոք ամեն ինչ լավ լիներ, էլ ինչո՞ւ էր իշխանափոխություն արվում... Իսկ ինչո՞ւ պետք է ներկաներին նույնացնենք նախորդների հետ։ Բա ասում եք՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ... Համենայնդեպս, «հին Հայաստանում» խոսքի իրավունքի նկատմամբ հակակրանքն այսքան մեծ չէր, և կեղծ էջերից մարդկանց կարծիքի նկատմամբ այսպիսի կազմակերպված գրոհ չկար... Կեցցե՛ բարոյական արժեքների հեղափոխությունը... Խնդրեմ, հերթական անգրագետի արձագանքը՝ ստորև...»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: