«Ժամանակը շարժվում է մի ուղղությամբ, հիշողությունը՝ մի այլ»:
Ուիլյամ Գիբսոն, ամերիկացի ֆանտաստ

Ու երբ եղավ այնպես, որ պարադոքս եղավ, ու ժամանակն ու հիշողությունը շարժվեցին իրար հանդիման, ժամանակը բախվեց հիշողությանն, ու վթար եղավ: Թե հիշողությունն ամուր էր, կարծր էր, նրան բախվելով՝ ժամանակն իր ուղին շեղեց, նրան թողեց ու նրանից գնաց. վթարեց, գնաց:

Թե դու քո ամուր, սակայն վթարված այդ հիշողությամբ մնացիր այնտեղ, ուր մնաց աչքի մի մեծ փուշ դարձած քո՛ պատմությունը, ուրեմն այդ ամուր հիշողությամբդ էլ սոսկ բավարարվի՛ր. հիշողությունից զատ ոչինչ այլևս քեզ չի փարվելու. կմնաս դրա զորեղ, ընդգրկուն, բայց մեռնող գրկում: Իսկ ով չուներ քեզ, ո՜վ հիշողություն, վթար բերած այդ ժամանակն առավ, իրենով արեց ու իր հետ տարավ՝ քեզանից հեռու ու քեզանից զուրկ՝ իր գրկում պահի ու որդեգրի՝ որպես հերթական ոչ զո՛հ-նահատա՛կ, չէ՛ավա՜ր, ավա՜ր:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ