Ֆրանսիական «ՓՍԺ»-ն դիտարկում է իր հարձակվող Կիլիան Մբապեին վաճառելու հնարավորությունները: Այս մասին հայտնում է The Times-ը: Փարիզյան ակումբի ղեկավարությունը այս գործարքին գնալու է քանի որ խստացվել են ֆեյր-փլեյի ֆինանսական կոնները: Հիշեցնենք, որ 19-ամյա Մբապեն փարիզյան ակումբ է տեղափոխվել «Մոնակոյից», վարձակալական հիմունքներով, անցյալ տարի ամռանը:  Սեզոնի ավարտին կարմրակապույտները պարտավորված են լինելու 180 միլիոն եվրոյով փրկագնելու Մբապեին եւ այն բանից հետո, երբ նա կդառնա փարիզյան ակումբի լիարժեք խաղացողը, ակումբում կսկսվեն բանակցությունները նրա տրանսֆերի  ուղղությամբ: Նշենք, որ անցյալ սեզոնին Մբապեի ակտիվում 46 հանդիպում կա, 21 գոլ եւ 16 գոլային փոխանցում: