Կիրակի երկրի գավաթի եզրափակիչ խաղում հաղթելով «Չելսիին»՝ Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեստր Սիթին» տիրացավ ընթացիկ մրցաշրջանի առաջին տիտղոսին: Նկատենք, որ անգլիական թիմի գլխավորի պոստում սա Գվարդիոլայի չորրորդ տիտղոսն էր, իսկ ընդհանրապես 25-րդը, որոնք նա տարբեր տարիների նվաճել է նաև «Բարսելոնն» ու «Բավարիան» մարզելիս: Ի դեպէ իսպանացի մասնագետի համար ամենատիտղոսաբեր թիմն եղել է կատալոնյան «Բարսելոնը»՝ 14 մրցանակ: