Կարևոր չէ, թե որքան արագ է լույսը սլանում. տեղ հասավ՝ խավարն արդեն տեղում է ու իրեն է սպասում:
Թերրի Փրաթչեթ, անգլիացի գրող

Համաձայն եմ, որ լույսը տեղ հասավ՝ խավարն այդտեղ է, բայց այլ կերպ կասեմ. «Լուսը տեղ հասա՛վ՝ խավարն էլ չկա»: Համաձայն եմ, որ խավարն այդտեղ վաղուց, արդեն կլինի մի ողջ հավիտենություն, իրեն էր սպասում: Բայցսպասո՛ւմ էր:
Բայց
սպասո՜ւմ էր, չէ՞:
Ու
եթե խավարն այդպես անհուն է, ու եթե սա՛՝ այս տիեզե՛րքը, սոսկ խավարի՛ մի խենթ թագավորություն է, ապա տիրակալ այդ թագավորն էլ ինչի՞ պակաս ունի, որ սպասում է: Լույսի՛:

Լույսը ծնունդ է թաքուն ակունքի, լույսը ծնունդ է թաքուն երկունքի:
Խավար
արքան այդ ակունք-երկունքից միշտ անտեղյակ է, բայց միշտ սպասում է լույսի երկունքին, քանզի երկունքն այդ մեն-միակ բանն է, որ իր համա՜ր էլ անակնկալ է:
Եւ
ուստի եթե խավարն այս տիեզերքը վաղուց ձանձրացրած, անգամ ինքն իրե՛ն վաղուց ձանձրացրած միակ թագավորն ու տիրակալն է, ապա լույսը մեր այս տիեզերքի միակ սպասված անակնկալն է՝ պալատ այցելած մի չնաշխարհիկ արքայադստեր գալստյան հանգույն:

Ու այ այդ մասին խավա՛րն էլ գիտի: Խավարն ամեն բան ունի, ու ամեն բան խավարինն է, բայց մի բան կա, որ խավարը չունի, որից խավարը զրկված է հավետ, որին ստիպված է միշտ սպասել. խավարը միայն լո՛ւյսն է որ չունի:
Ինչքան
կուզի թող ամենահաս լինի խավարը, լույսինչի հասնի:
Լույսը
չմարեց՝ խավարը լույսին երբեք չի հասնի

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ