Դիվիզիոնի 26-րդ տուրի հանդիպումում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել է «Նիմին» ու վստահ հաղթանակ տարել 3:0 հաշվով՝ միավորների թիվը հասցնելով 68-ի: Փարիզցիներից երկու գոլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն: Սրանք դարձել են քսանամյա հարձակվողի 50 և 51-րդ գոլերն ընթացիկ մրցաշրջանում: Այս ցուցանիշով ՄԲապեն դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կարողացել է իր ակտիվում գրանցել 50 և ավելի գոլ: Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, ու խոսակցություն է պտտվում, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հայտնվել նրա կազմում: