Լա լիգայի հերթականի շրջանակներում սեփական հարկի տակ «Սևիլիան» ընդունեց «Բարսելոնին» ու պարտվեց 4:2 հաշվով: Կատալոնցիներից հեթ տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին, ում գոլային փոխանցումից է ծնվել նաև Լուիս Սուարեսի գոլը: Խաղի մասին մեկնաբանությունում ավելի քան ամփոփ է եղել անդալուզական թիմի գլխավոր մարզիչ Պաբլո Մաչինը. «Չկարողացանք չեզոքացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Նա միշտ գերմոտիվացված է «Սևիլիայի» դեմ խաղերում: Նրան անհնար է կանգնեցնել: Վստահ խաղ անցկացրինք և ռիսկի դիմեցինք: Լավ էինք խաղում, սակայն բենզինը չբավականացրեց»: