Ինչպես նախօրեին տեղեկացրել էիք, Նովգորոդում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի Դաշնության գավաթի մրցաշարում կարճ ծրագրից հետո կանանց մենասահքում լիդերությունը ստանձնել էր Եվգենյա Մեդվեդևան՝ հավաքելով 76,89 միավոր: Ազատ ծրագրում մրցակցությունն էլ ավելի է սրվել: Առաջինը տեղի են տվել հայազգի գեղասահորդ Մեդվեդևա-Բաբասյանի մերձակա հետապնդողի նյարդերը, ինչի հետևանքով Ստանիսլավա Կոնստանտինովան ի վերջո հայտնվել է չորրորդ հորիզոնականում:

Շատ ավելի մարտական է եղել կարծ ծրագրից հետո առաջին եռյակի մաս չկազմած Ելիզավետա Տուխտամիշևայի մրցելույթը, սակայն որքան էլ այն անթերի է եղել ու որքան էլ առաջին թռիչք-պտույտը ձախողել է մեր մարզուհին, այդուհանդերձ հենց Մեդվեդևան է եղել լավագույնն ու արժանացել Ռուսաստանի գավաթակրի տիտղոսին: Հիշեցնենք, որ այս մրցաշարում առաջին տեղը գրավողն էր դառնալու աշխարհի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող երրորդ մարզուհին