Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում, որը մարտի 4-15-ը կայանալու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, Հայաստանի կանանց ընտրանին հանդես կգա Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Գեւորգյան, Սիրանուշ Ղուկասյան կազմով: Շատ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ցածր արդյունքների պատճառով առաջնությանը մասնակցելու հնարավորությունից զրկվել է տղամարդկանց մեր ընտրանին, որը որևէ թիմի հրաժարվելու դեպքում միայն կարող է մասնակցության ակնկալիք ունենալ: