Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի երկրորդ խաղում Լոնդոնի «Արսենալն» ի պատասխան բելառուսական ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղում կրած պարտության /1:0/՝ հաղթանակ է տոնել երեք անպատասխան գնդակի առավելությամբ ու դուրս եկել հաջորդ փուլ: Հենրիխ Մխիթարյանը եղել է լոնդոնցիների մեկնարկային կազմում, փոխարինվել է խաղավարտից 12 րոպե առաջ: