Նովգորոդում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի Դաշնության գավաթի մրցաշարում կարճ ծրագրից հետո կանանց մենասահքում լիդերությունը ստանձնել է Եվգենյա Մեդվեդևան՝ հավաքելով 76,89 միավոր: Հիշեցնենք, որ այստեղ առաջին տեղը գրավելու դեպքում միայն նա կարող է ակնկալել աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն: Հավաքականում տեղ գտնելու ակնկալիք ունեցողներից Ելիզավետա Տուխտամիշևան 72,21 միավորով ցույց է տվել չորրորդ արդյունքը: Մեդվեդևային շատ ավելի մոտ է գտնվում նրա մյուս մրցակիցը՝ Ստանիսլավա Կոնստանտինովան: Այս մենասահորդը երկրորդ հորիզոնականում է, մեր մարզուհուց պակաս է վաստակել 1,42 միավոր: Այսօր մենասահորդների մրցումային երկրորդ ու վճռական օրն է: