Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տևական ժամանակ է՝ աշխատում էին: Աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական և անբեկանելի է, և դրական պատասխան է ստացել:

Բնականաբար ԱԳՆ-ը փորձում է բոլոր հնարավոր ճանապարհներով հարթել իրավիճակը և մասնավորապես ստանալ պետքարտուղար Պոմպեոյի հետ Մնացականյանի հանդիպման հրավերը, սակայն առայժմ՝ ապարդյուն:
Անհայտ աղբյուրը մամուլին հայտնել է, որ չի բացառվում՝ հայկական կողմը դիմի լոբբիստների օգնությանը այցը կազմակերպելու համար: «Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ», -նշել է աղբյուրը։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ