Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, սեփական դիմումի համաձայն, Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Բնականաբար հրամանագիրը մանրամասներ չի պարունակում, սակայն միանշանակ է, որ քայլը սերտորեն կապված է արցախյան քաղաքական դաշտի խմորումների հետ, որի առանցքային խնդիրներից է երկրի ապագա նախագահի ընտրության հարցը: