Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկ ութերորդի առաջին դիմակայության շրջանակներում գերլարված մրցակցություն է ծավալվել «Աթլետիկո»-«Յուվենտուս» հանդիպումում, որտեղ դարպասի գրավումներ արձանագրվել են երկրորդ խաղակեսում լոկ: Երկու դեպքում էլ հաջողակն եղել են Սիմեոնեի սաները, ովքեր հանդիպման 78-րդ րոպեին բացել են հաշիվը ու մրցակցին մի կարգին չթողնելով ուշքի գալ՝ նույն բանն արել են նաև երեք րոպե անց: Միջանկյալ նկատենք, որ VAR համակարգի գործադրմամբ չի հաշվվել այս տարվանից «Աթլետիկո» տեղափոխված Մորատայի 70-րդ րոպեին խփած գոլը: Հաշվի առնելով այն, որ իսպանական ակումբն ունի լավ պաշտպանվող թիմի համբավ, «Յուվենտուսն» իրեն կանգնեցրեց բարդագույն խնդրի առաջ: