ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալի պաշտոնից հեռացվածը բժիշկ Գագիկ Բեգլարյանի զավակ Արտաշեսն է, ու համակարգում նման համեմատաբար բարձր պաշտոնում նրա աշխատելը ակնհայտորեն պայմանավորված է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի փեսա լինելով, որովհետև այդ համակարգն իր շարքում սկզբունքորեն, այսպես ասած, հասարակ ծագում կամ կապեր ունեցող մարդիկ չի ենթադրում: Ի դեպ՝ Արտաշես Բեգլարյանն իր աշխատանքից ազատվելը չի պայմանավորել Գ. Հարությունյանի գործոնով՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի փեսան է կամ աները, ու որ ինքը ոչ պակաս հայտնի մարդու որդի է: