Չեմպիոնների լիգայի խաղարկության «Շալկե»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունում միանգամայն անսպասելի հզոր դիմադրության են հանդիպել անգլիական ակումբի ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսից հետո նրանք պարտվում էին 2:1 հաշվով: Ի պատասխան Ագուերոյի գոլին, Բենտալեբը պատասխանել է դուբլով: Վերջինիս պարագայում երկու գոլն էլ եղել է տասնմեկմետրանոցն իրացնելու արդյունք: Երկրորդ խաղակեսում «քաղաքաբնակները» մնացել են տասը հոգով, սակայն դա նրանց չի խանգարել նախ հավասարեցնել հաշիվը, ապաև առաջ անցնել: Այդ ամենը կատարվել է հանդիպման վերջին հինգ րոպեին: