Pitchfork ամսագիրը կազմել է պատմության մեջ երբևիցե եղած կինոնկարների լավագույն սաունդթրեքների վարկանիշային աղյուսակը: Ըստ այդմ ցուցակի առաջին հորիզոնականում է հայտնվել Կերտիս Մեյֆիլդի կատարմամբ «Սուֆերպլայ» ֆիլմի համար գրվածը: Երկրորդ տեղում է «Պուրպուր անձրև» կինոնկարի երաժշտությունը: Հեղինակն է թոթ երգիչ Պրինցը: Եռյակը եզրափակում է «Ասեղի վրա» կինոնկարը, որի երաժշտության մաս են կազմել Իգի Պոպի, Լուի Ռիդի ու Blur-ի կոմպոզիցիաները: Վարկանիշային տասնյակում են հայտնվել մեզանում ավելի հաճախ ցուցադրված ու ցուցադրվող «Թարգմանության դժվարություններ», «Քրեական ընթերցվածք» կինոնկարների սաունդթրեքները: