Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյօֆյան այս փուլում այսօր մրցելու են «Աթլետիկո»-«Յուվենտուս», «Շալկե»-«Մանչեստր Սիթի» զույգերը: Եթե վստահենք մասնագետների կանխատեսումներին, բուքմեյքերական գրասենյակի հավաստիացումներին, հաղթողները պետք է լինեն «ծեր սինյորան» ու «քաղաքաբնակները», սակայն նախօրեին նման գուշակումներ էին արվում և երեկ կայացած դիմակայությունների առնչությամբ, մինչդեռ հանդիսատեսն ականատես եղավ գոլազուրկ հանդիպումների, թեպետ լարվածությունն ահռելի էր: Ինչևէ: Սպասենք զարգացումներին: