Երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդի մրցակցության առաջին հանդիպումների օրն էր «Լիվերպուլ»-«Բավարիա», «Լիոն»-«Բարսելոն» զույգերի համար: Երկուսում էլ ծավալվել է կատաղի պայքար, երկուսում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Միակ բանը, որ կարող ենք փաստել հօգուտ կողմերից մեկի, այն է, որ առաջին մրցակցությունում ճնշող է եղել «Լիվերպուլի», երկրորդում՝ «Բարսելոնի» առավելությունը: Սկզբունքորեն երկու մրցակցությունում էլ ոչինչ որոշված չէ ու հնարավոր էլ չէ, նկատի ունենալով սեփական դաշտի առավելությունը, գերազանցություն տալ հյուրընկալող կողմին, քանզի եթե այս սկզբունքով առաջնորդվեինք, պիտի առաջին դիմակայություններում այլ բան տեսնեինք: