«Սիրելի հայրենակիցներ, իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավել է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը կարծես բազմակի են դարձել, նույնը նաև գազի մասով։ Եթե վերջին մեկ ամսում եղել են նման դեպքեր, խնդրում եմ արձագանքել»։
Արմեն Խաչատրյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆեյսբուք

Դե ինչ, հերթը հասավ «դիվանբաշուն»:
Տվյալ դեպքում՝ պատգամավորներին:
Իսկ
ավելի ճիշտ՝ մինչև այս պա՛հն էի կարծում, թե պատգամավորներն են էդ «դիվանբաշին»: Որովհետև եթե հարգարժան պատգամավորնե՜րն են արդեն գանգատվում, էդ դեպքում մե՞ր հալը ոնց պտի ըլնի, ժողովո՜ւրդ:

Հերթով գանգատներ են հնչում և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի ծախսի հաշվարկի շուրջ էս վերջերս եղած անհասկանալի իրավիճակի դեմ: Հազա՜ր ներողություն (իսկ գազի ու լույսի հարցով տուժածներին՝ միլի՜ոն ներողություն), բայց էս պահին իմ ոչ թե լացն, այլծիծաղն է գալիս:

Պատկերացնո՞ւմ ես, ժողովո՛ւրդ, պատգամավո՜րը գանգատվում է, որ իր հոսանքի ծախսը… «տասնապատիկ ավել է արձանագրվել», այդ նույն պատգամավորը քաջատեղյակ է, որ այդ գանգատները «կարծես բազմակի են դարձել», և այդ նույն պատգամավորը քաջատեղյակ է, որ «նույնը նաև գազի մասով» է:

Ախր, պարո՜ն պատգամավոր, բա մարդիկ էլ ուզում էին՝ գային, ձե՜զ գանգատվեին. փաստորեն, պարզվում է(էլ չեմ դիմանում. էս ի՜նչ ծիծաղի նոպա բռնե՜ց, ժողովո՜ւրդ. մի քիչ հետո կշարունակեմ):
Պարո՜ն պատգամավոր, պարզվում է, մեկն ըլնի՝ դո՞ւք, գնաք, դրա առաջ Ձեր սիրտը բացեք, դեմը գանգատվեք: Բա լա՜վ էդ դեպքում, ի՞նչ պտի անե՜նք, պարո՜ն պատգամավոր: Հիշո՞ւմ եք էն կինոն՝ «Միմինոն». «Գի՜վի Իվանի՛չ, սա՜վսեմ ծիբյա էտըտ «ГАИ» նե ուվաժայե՞տ, սլո՛ւշի»…

Դե ինչ, ո՜նց գցում-բռնում եմ, էդ «դիվանբաշին» անգամ ա՛յս պարագայում, որպեսզի սայլը տեղից շարժվի, ճարահատ, վայ թե էլիդո՛ւ լինես, Նիկո՜լ ջան:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ