Բունդեսլգայի առաջնությունում երրորդ անընդմեջ խաղը ոչ-ոքի ավարտեց առաջնության միանձնյա առաջատար Դորտմունդի «Բորուսիան»՝ արագորեն թափ հավաքող Մյունխենի «Բավարիային» հնարավորություն տալով իրենից արդեն երեք միավորի հեռավորության վրա լինել: Դորտմունդցիներին այս անգամ միավորների կորստյան հետ պարտադրեց հաշտվել առաջնության հետնապահ «Նյուրնբերգը»՝ 0:0, որը կողմերի՝ մրցաշրջանի առաջին կեսի խաղում պարտվել էր 7:0 հաշվով: