Անգլիայի գավաթի խաղարկության մեկ ութերորդ եզրափակչում մրցեցին «Չելսին» ու «Մանչեստր Յունայթեդը»: Երկու թիմերն էլ առանձնահատուկ էին մոտիվացված, երկուսն էլ սեփական հանդիսատեսի առաջ արդարանալու խնդիր ունեին: «Կարմիր սատանաները» Չեմպիոնների լիգայում «Պարի Սեն Ժերմենից» կրած պարտության հետքերը լղոզելու անհրաժեշտությունն ունեին, իսկ «Չելսիից» անհամեմատ տևական ժամանակ կպահանջվի մոռացության տալու ներքին առաջնությունում «Մանչեստր Սիթիից» կրած խայտառակությունը: Ինչևէ: Սեփական հարկի տակ «Չելսին» չի կարողացել դուրս գալ վերջին հանդիպումների անհաջող շրջապտույտից ու, պարտվելով 2:0 հաշվով, լքել է գավաթի խաղարկությունը: