Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումների օրերից է: Մրցասպարեզ կելնեն «Լիվերպուլն» ու «Բավարիան», «Լիոնն» ու Բարսելոնը»: Հարկավ առաջինը խոստանում է անհամեմատ դրամատիկ պայքար, քանզի կողմերն ուժերով գրեթե հավասար են: Բացի այդ չմոռանանք, որ «Լիվերպուլի» գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպն իր տղաներին մրցության է հանում մի թիմի հետ, որը բունդեսլիգայում աշխատելու տարիներից իր ու իր մարզած թիմերի համար եղել է մշտական գրգռիչ: Ինչ վերաբերում է երկրորդ դիմակայությանը, ինչ պակաս բան կարելի է ասել մի դիմակայության մասին, երբ ֆուտբոլասերը Մեսիի հետ հանդիպելու նոր առիթ է ունենալու: