«Մանչեսթր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» կարող են հաղթել Անգլիայի ներքին առաջնությունում, երկրի ու լիգայի գավաթների խաղերում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ֆուտբոլիստն իրեն հստակ հաշիվ է տալիս, որ դեռևս ոչ մի թիմի չի հաջողվել քառակի հաջողություն գրանցել, բայց թե երազելը ոչ մեկին էլ արգելված չէ, առավել ևս՝ հակացուցված: Հարկ է նշել, որ Խոսեպ Գվարդիոլայի գալով՝ թիմը որակապես է փոխվել, իր գործողություններում դարձել է ավելի նպատակասլաց, տղաների մեջ ակտիվորեն ներդրվում է հաղթողի հոգեբանություն: Համենայն դեպս Ագուերոն այնքան էլ հեռու չէ այն ճշմարտությունից, որ թիմը կարող է պատմություն կերտել: