Լա լիգայի առաջնությունում սեփական երկրպագուին տխուր անակնկալ է մատուցել «Ռեալը»՝ «Սանտյագո Բեռնաբեուում» 2:1 հաշվով զիջելով «Ժիրոնային»: Ընդ որում հյուրերը կամային հաղթանակ են տարել: Այս պարտությունը «արքայականին» արժեցել է նահանջ երկրորդ հորիզոնականից, որտեղ կրկին հայտնվել է մադրիդյան մյուս ակումբը՝ «Աթլետիկոն», որն արտագնայում նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ ու երկու միավորով շրջանցել ունեցած 45 միավորով մնացած «սերուցքայիններին»: