Ամերիկյան հանրահայտ կինոդերասան Ալեկ Բոլդուինը հեռուստաշոուի ժամանակ նմանակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու ծաղրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ նրա որոշումը՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը: Ինչպես հաղորդվում է, հեռուստատեսային հաղորդման ժամանակ երևակայական Թրամփը հայտարարել է, որ պատը (խոսքը վերաբերում է Մեքսիկայի հետ սահմանային պատին՝ Մ.Հ.) իրեն շատ է անհրաժեշտ երկրի անվտանգությունը ապահովելու համար: Այնուհետև շոուի ժամանակ նրան հարցեր են տվել Չինաստանի հետ առևտրային հարցերի, մաքսատուրքի վերաբերյալ: «Դուք է՛ն տղուն չեք հարցնում, որովհետև ես սատանայորեն շատ եմ սիրում մաքսատուրքերըը: Ոչ այնքան ուժեղ, որքան պատը, սակայն ես սիրում եմ դրանք», -պատասխանել է «Թրամփը»: