Vogue ամսագրի բրազիլական տարբերակի մենեջեր Դոնաթա Մեյերլեսը որոշել է իր 50-ամյակը նշել արտասովոր շքեղությամբ: Ընկերների համար կազմակերպել է «ստրկատիրական» երեկույթ: Հյուրերը լավ զվարճացել են, իսկ սոցկայքերի օգտատերերը՝ բարկացել: Երեկույթն անցկացվել է «ստրկատիրական» յուրօրինակ ավանդույթներով: Սևամորթ կանայք սպասուհիների հագուստներով սպասարկել են հյուրերին: Սոցկայքերի օգտատերերին հատկապես բարկացրել է գահին բազմած Մեյերլեսի լուսանկարը՝ շրջապատված երկու «ստրկուհիներով»:

Լրագրողը փորձել է արդարանալ՝ ասելով, թե երեկույթը ոչ թե «ստրկատիրական» ոճով է եղել, այլ աֆրոբրազիլական ազգային «կանդոմբլեի» ավանդույթներով: Մեյերլեսը ոչ մեկին չի կարողացել համոզել: Արդյունքում նրան աշխատանքից հեռացրել են:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ