ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի իջևանցիներ, Ինչպես գիտեք, կիրակի օրը՝ փետրվարի 17-ին, տեղի են ունենալու Իջևան քաղաքի ավագանու անդամի ընտրություններ։ Այս առիթով մի քանի օր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էի կատարել, որով ողջունում էի այն ավագանու թեկնածուներին, որոնք պատրաստավում են ունենալ քարոզչամիջոցներ և քարոզարշավի միջոցով ստանալ ձեր քվեն։ Այս գրառումը քննարկաման թեմա է դարձել։ Կան մարդիկ, ովքեր բամբասանքի միջոցով փորձում են տարածել, որ ես եմ որոշում ընտրությունների ելքը։

Նախ կցանկանայի ասել, որ այդ մարդիկ հին Հայաստանի «ընտրատասովկաներին» ակտիվորեն մասնակցած մարդիկ են։ Այդ իսկ պատճառով չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ և չեն կարողանում հավատալ, որ ընտրությունների ելքը որոշում է ՀՀ քաղաքացին։ Ասեմ ավելին, որ ես անգամ չեմ մասնակցել որևէ թեկնածուի քարոզարշավին, որի իրավունքը ունեմ։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել ավագանու այն թեկնածուներին, որոնք իմ գրառումից հետո ակտիվ քարոզարշավով են զբաղվել և ունեցել են քարոզչական նյութեր։ Իմ գրառման նպատակը եղել է և կա ավագանու ընտրություններին նոր քաղաքական մշակույթ բերելը։ Հույս ունեմ՝ ակտիվ կմասնակցեք ընտրություններին և կունենաք այնպիսի ավագանու անդամներ, որոնք կվերահսկեն ձեր իսկ հարկերի միջոցով գոյացող բյուջեն և կգործեն հանուն Իջևան քաղաքի»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: