Լա լիգայի 24-րդ տուրում կատալոնական «Բարսելոնը» սեփական հարկի տակ մրցել է «Վալիադոլիդի» հետ ու կողմերի՝ մրցաշրջանի առաջին հատվածի հանդիպման հանգույն խաղը շահել նվազագույն հաշվով: Գոլն առաջին խաղակեսի ավարտին մոտ խփել է Մեսին՝ իրացնելով տասնմեկմետրանոցը: Արգենտինացին ճիշտ նույնպիսի հնարավորություն է ստացել նաև երկրորդ խաղակեսի ավարտին մոտ, սակայն հյուրերի փայլուն գործած դարպասապահը հետ է մցել գնդակը: 54 միավորով «Բարսելոնը» հպարտ մենության մեջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: