Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՜՜՜ՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵՔ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ՝ ԳՐԱԲԱՐԻ, ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ, ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ԶՈՒԳԱՀԵՌ ՀՈՐԻՆՎՈՒՄ Է ՉՈՐՈՐԴԸ՝ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆԸ; ԱՅՍՏԵՂ "Է" ՕԺԱՆԴԱԿ ԲԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՄՏՑՎԵԼ Է ''Ա''-Ն, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՅԵՐԸ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ՝ "ԷԹՈՒՄ ԵՄ", "ԳԱԼՈՒՄ ԵՄ" ԵՎ ԱՅԼՆ, ՄՏՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ "ԻՐԱ ՀԱՄԱՐ", "ԻՐԵՆ ՁԱՅՆԸ", ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՕՏԱՐԱՀՈՒՆՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ "ՉԱԹԼԱԽ", "ԳՅԱԼՄԱ", "ՄՈՒՆՆԱԹ": ԱՅՍ ՆՈՐԱՀԱՅՏ ԼԵԶՈՒՆ ՇՈՇԱՓՈՒԿՆԵՐ ՈՒՆԻ, ԹԱՓԱՆՑՈՒՄ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐ: ԱՅՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՀԱՅԵՆԵՆ ԳԻՐ-ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ ԱՅՍ ԼԵԶՎԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԻՐ ՀԵՏ ԲԵՐՈՒՄ Է ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ ԱՆՑԱԾ ՄԵՐ ԱՆԱՂԱՐՏ ՀԱՅԵՐԵՆԸ»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: