Ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Վերջին օրը պայքարի դուրս եկան 109 և +109 քաշային ծանրորդները: 109 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Սամվել Գասպարյանը: Նա երկամարտում ցույց է տվել 356 կգ արդյունք:

Պայքարն անհամեմատ թեժ է եղել գերծանր քաշային կարգում, որտեղ հանդես են եկել մարզիկներ, որոնցից ամեն մեկը կարող էր դառնալ շատ ավելի ներկայացուցչական մրցաշարերի զարդ: Երկամարտի 428 կիլոգրամով չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Մինասյանը: Պոկում վարժությունում գյումրեցի հսկան սանձել 195 կգ կշռող ծանարձողը, իսկ հրում վարժությունում գլխավերևում է պահել 233 կիլոգրամը: 426 կիլոգրամով երկրորդն եղել է Ռուբեն Ալեքսանյանը, երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ 421 կգ արդյունք:

Մեր հավաքականը փետրվարի 17-ին Ծաղկաձորում կսկսի հերթական ուսումնամարզական հավաքը: