«Ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր և այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ երբ ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Էս գիտեի, որ սենց է լինելու, բայց չգիտեի, որ մինչև իմ գիտենալն էդ բանն արդե՛ն իսկ էղել-պրծել էր, քանզիտարե՜լ է:
Ի՛նչն
ո՛ւմ է տարե՞լ: Աստղային՝ միաժամանակ և՛ բախտը, և՛ ախտը՝ հիվանդությո՛ւնը, մեր նախագահին առել-տարել է՝ դեպի աստղերը, աստղային փառքը:
Ու
հիմա ինքը, շատ վերևներից՝ աստղերից, մեկ-մեկ էսպես իջնելով ու լույսի արագության տակ ստեղից ընտեղ շրջելով, իր բուն առաքելության մասին է անտեղյակ աշխարհին մանրամասն տեղեկացնում:

Պատմելիս աշխարհին հասկացնում է, որ իր էդ բուն առաքելությունը բաղկացած է սոսկ շատ խոշո՜ր, գլոբա՜լ, մե՜ծ նպատակներից, իսկ մնացած էն մա՜նր-մո՜ւնրն ինքը մեծահոգաբար թողնում է Նիկոլին՝ որպես անելիք:
Բա ո՜նց, տրամաչափի հա՜րց է, բա՞:
«Կաժդըմու՝ սվայո՛». իր աչքին ինքը «ցար-պուշկա» է, Նիկոլն՝ «ընդամենը մի հատպարսատիկ»:
Ինքն
էնքա՜ն «մեծ» է, էնքա՜ն «գլոբա՜լ», որ քարտեզի վա հազիվ երևացող Հայաստանի պես երկրի նախագահ լինելը վերագրում է հայի իր բախտին

Ինքը ոչ մի բան չի անում, քանզի ինքն սպասում է շատ մե՜ծ բաների, որ էդ մե՜ծ բաներն ինքը սոսկ անի, մանր-մունրով իրեն չծանրաբեռնի: Ու դրա համար անընդհատ շրջում, անընդհատ մաքուր օդի է ելնում, որ իր մեծ գործեր քննող գլուխը թարմ պահի ու աշխարհեաշխարհ իր էդ շրջելու համար ոչ մի «կամանդիրովըչնի» ինքը չի խնայում: Ստեղ արդեն Հայաստան երկրի չափսե՜րն իր համար անգամ կարևոր չեն. ստեղ արդեն շատ ավելի կարևոր է, որ կոնկրետ ի՛ր համար, ի՛ր տիեզերական շրջագայությունը անխափան ապահովելո՛ւ համար Հայաստանի բյուջե՜ն սաղ ըլնի, թեկուզև ուրիշ բանի համար էդ բյուջեի տակը էլ բան չմնա:

Իր «աստղահարված» գլխի թարմության համար ոչ մի «կամանդիրովըչնի» ափսոս չէ, որ սենց անկապ վատնի: Ի՜նչ անենք, թե իր էդ վատնած փողով մի հարյուր անապահով ընտանիք կարելի էր պահել

Բայց իրա մի՛ ասածն արդեն հե՜չ ներվ չթողեց: Մի հատ է՛լ մեջբերեմ. «Եվ այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ երբ ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին»…

Ա՜յ պարոն ՀՀ՝ հլա գործող նախագահ, էդ ի՞նչ գյուտ արիր, «աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին օգտագործելու» էդ ի՜նչ կոչ արիր: Դրանց, է,՜ վաղուց, դեռ Գյուլբենկյանի ժամանակներից միշտ էլ օգտագործում են, բայց մե՞զ ինչ: Բացի, ասենք, հենց էդ Գյուլբենկյանից ու մի քանիսից՝ դրանցից քանի՞սը մեզ երբևէշան տեղ դրեց, մեզ օգուտ տվեց: Ամեն մեկը, որ իր կարեցածի, շատ չէ, մի՛ տոկոսով էդ օգուտը տար, հիմա Հայաստանն էն Եդեմն էր վերստին դարձել:
Ընդսմին՝
ծովից ծով:
Ախր
էնքա՜ն ուշ-ուշ ես էդ «Կաթնծիրներիցդ» ստեղ այցելում, որ բանից այ սենց անտեղյակ ես մնում, «համահայկակա՜ն, աշխարհասփյո՜ւռ, համաշխարհայի՜ն ցանցի ո՜վ պարոն…«ադմին»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ