Վարդգես Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոր բարքեր հին սոուսի մեջ -------------- Իհարկե շատ ուրախալի է, երբ Հայաստանում միջազգային ստանդարտով նոր օբյեկտ է գործարկվում, այս դեպքում ,,Հոլիդեյ Ինն Էքսպրես,, հուրանոց: Բայց սիրելի մեր Վարչապետ և կառավարության անդամներ, ցանկալի է ձեզ բոլորիդ տեսնել հանդիսանքային այլ միջոցառումներում: Նիկոլ ջան, էդքան երկար ժամանակ սպանելու և այդ տաղտուկ ժամերգությանը մասնակցելու փոխարեն,ավելի տպավորիչ կլիներ, եթե ժողովուրդը Քեզ տեսներ քլունգը ձեռքիդ նոր ջրանցքի շինարարության մեկնարկը տալիս ( ինչպես հին ժամանակ վարչապետ Սարգիս Լուկաշինն էր անում ) , կամ լոմը գցած, նոր Երևան - Մեղրի երկաթգծային մայրուղու սկիզբը նշանավորելիս : Թե չէ էդ ,,կապիտալիստների,, բացումներին գնալ, աղքատ ազգականի պես շարվել, խաչը ջուրը գցել - մեծ բան չի ավելացնում Քո իմիջին»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: