Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր-վաղը կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ՝ տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: