Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեք օրից լրանում է Ամենայն Հայոց Բանաստեղծի 150-ամյակը, և պատշաճ եմ համարում այդ առթիվ մի խոստովանություն անել։

Ես երկար տարիներ չեմ զգացել որևէ հարազատություն Թումանյանի կերպարի նկատմամբ։ Դպրոցական ստանդարտը ու լայն հանրային գիտակցությունը պատկերում են հեռու-հեռու մի պապիկի, որն օլիմպիական հանդարտությամբ աջ ու ձախ խրատներ է շաղ տալիս, որն անթերի է և միշտ ճիշտ։ Խիստ հատկանշական է Թումանյանի արձանը Մայրաքաղաքի հենց սրտում - աջ ուսից անբնական սահած վերարկու, և հեռուներին ուղղված պաղ հայացք։

Մի՞թե Թումանյանը ջահելություն չի ունեցել, մի՞թե հույզեր չի ունեցել, մի՞թե ներքին հակասություններ, պայքարներ ու հաղթահարումներ չի ունեցել։ Իհարկե ունեցել է, այն էլ՝ ինչպիսի։ Կարծում եմ ժամանակն է «պատվանդանային» Թումանյանին մի քիչ «կենդանացնել»։ «Լաքապատ» Թումանյանը, կարծում եմ, ավելի քիչ բան ունի մեզ ասելու, քան այն իրական, ջերմ, լայնահուն անհատականությունը, որն իրավամբ արժանացել է Ամենայն Հայոցի բարձրագույն տիտղոսին»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: